Հերոս Արշակի մահից երկու շաբաթ անց ծնվել է նրա որդին․ Հիմա փոքրիկը հոր նկարին նայելով է «պապա» ասում

2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արշակ Մելիքյանի մանկահասակ որդին՝ Տիգրանը, որը նոր-նոր է բառեր արտաբերում, հոր նկարին տեսնելով է  «պապա» ասում։ Երեխան ծնվել է հոր մահից հետո, փոքրիկը չի հասցրել տեսնել նրան, զգալ նրա ջերմությունը։

Այս մասին պատմել է երեխայի մայրը։  «Մեր Տիգրանը էսօր առաջին անգամ ասեց՝ ՊԱՊԱ… Փոքրիկը ծնվեց հերոս հայրիկի զոհվելուց հետո»,-ասել է Նարինե Խաչատրյանը։

Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ պատերազմի առաջին իսկ օրերից ընկերների հետ մեկնել է առաջնագիծ, մասնակցել Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ)՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցաղ բարձունքի պաշտպանությանը, որտեղ և հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 6-ի ու տվել կյանքը հայրենիքին։

Արշակի զոհվելուց շուրջ երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 23-ին, լույս աշխարհ է եկել նրա որդին։ Փոքրիկին անվանակոչել են Տիգրան պապիկի անունով։