9 տարեկան անծանոթ տղայի անչափ հուզիչ նամակը՝ պատերազմում անմահացած ՀԵՐՈՍ ԱԶԱՏԻՆ

9 տարեկան Արեգը անչափ հուզիչ նամակ է գրել և թողել հերոս Ազատի մոտ:
Ազատի ծնողները, թեև չեն ճանաչում փոքրիկին, բայց անչափ հուզվել են նրա այս քայլից և ինչ-որ չափով ուրախացել, որ իրենց որդին զհովել է հենց այսպիսի սերունդի համար:

Նշենք նաև, որ Ազատ Հեքիմյանը արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներից մեկն է:

Նա ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում։ Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հունվարի 15-ին։ 6 ամիսը ծառայել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի զորամասում, ապա տեղափոխվել ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորքեր։ Իր լավ ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ ծառայել է որպես հետախույզ։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից Ազատը մեկնել է ռազմաճակատ, թշնամու դեմ մարտնչել ամենաթեժ կետերում: Եղել է Ջրականում, Հադրութում, Քարվաճառում, Սանասարում և Սարատակում։ Իր կյանքը չխնայելով՝ հետախույզ Ազատը իր ջոկատի հետ շրջափակումից դուրս է բերել մեծ թվով խմբեր։

Ազատ Հեքիմյանը ընկել է հերոսի մահով հոկտեմբերի 20-ին Սարատակ մատույցներում։