«Գրպանում իր ձեռքով գրված Նժդեհի խոսքերն էին՝ «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԲԱՐՍԵՂ ՊՈՂՈՍՅԱՆԻ մասին

44-ամյա պատերազմում անմահացած հերոս Բարսեղ Արմենի Պողոսյանը կրտսեր սերժանտ էր:

Նա ծնվել է 2001 թվականի Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում: 2019 թվականից ծառայության է անցել Ջրականում, սեպտեմբերի 25-ից եղել է դիրքերում: Կռվել է աննահանջ՝ հավատարիմ մնալով իր սուրբ երդմանը:

Բարսեղ Պողոսյանին կամ սերժանտ Բարսեղին Ջրականում բոլորն էին ճանաչում, Ջրականի արծիվներից էր՝ ասում են։ Պատերազմի առաջին հարվածը հենց Բարսեղենց 127 պոստի վրա է եղել, որի հետևանքով Բարսեղը ծանր վիրավորում է ստացել։ Երբ երկու ընկերները փորձել են նրան դուրս բերել տարածքից, հակառակորդը ականանետով հարվածել է։

Հերոսը քաջաբար զոհվել է հանուն հայրենիքի սեպտեմբերի 28-ին Ջրականում: Նրա գրպանում եղել է Նժդեհի խոսքերը՝ իր ձեռքով գրված. «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»:

Բարսեղ Պողոսյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով: