ՀԵՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ անձնվիրրաբար կռվեց Քարվաճառի, Ջրականի, Հադրութի և Սանասարի թեժ մարտերում. ճանաչե՛ք ՆՐԱՆ
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներից մեկը Հովհաննիսյան Հովհաննեսն է:
Նա ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 23-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
2006-2018 թվականներին կրթություն է ստացել Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, ապա 2018 թվականի սեպտեմբերի 1-ից ուսումը շարունակել է Կապանի Բժշկական քոլեջում որպես դեղագետ։

2015 թվականից սկսած եղել է Կապանի Պատանի երկրապահ խմբի անդամ:
2019 թվականի հունվարի 13-ից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում Բերդ քաղաքում: Ֆիզիկապես գերազանց լինելով՝ ծառայել է Բերդի զորամասի հետախուզության խմբում, իսկ 6 ամիս անց ցուցադրելով իր բարձր մարտունակությունը ու գիտելիքներն,ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորքերում: Զորամասի հրամանատարության կողմից արժանացել է գովասանքի ու շնորհակալագրերի:

Հովհաննեսը մասնակցել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից Քարվաճառի, Ջրականի, Հադրութի և Սանասարի մարտական գործողություններին։
Հետախույզ Հովհաննեսը անմահացավ 2020 թ․-ի հոկտոմբերի 20-ին Սանասարի շրջանի Սարինտակ գյուղի մոտակայքում անհավասար մարտի ժամանակ։
Հուղարկավորվել է Կապան քաղաքի Բաղաբուրջի հուշահամալիրում (Եղբայրականում):