Նա մասնակցեց Վանի ազատագրական մարտերին և առաջինը մտավ ազատագրված Վան. ՀԵՐՈՍ Խաչատուր Ամիրյան

Խեչոն (Խաչատուր Ամիրյանը) եղել է հայ ազգային-ազատագրական շարժման մարտիկ, ՀՅԴ կուսակցության անդամ։ Ծնվել է 1872 թվականին Նախիջևանում՝ Երևանի նահանգ:

1904 թվականին եղել է Իրանում, Նիկոլ Դումանի խմբով փորձել են անցնել Սասուն։

1905-1906 թվականներին՝ Թիֆլիսում հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է հայերի ինքնապաշտպանությանը, 1908-1910 թվականներին՝ իրանական հեղափոխական շարժմանը։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրաստամատ Կանայանի օգնական։

khachatur amiryan

1915 թվականին մասնակցել է Վանի ազատագրական մարտերին (1915-ի մայիսի 5) և առաջինը մտել ազատագրված Վան։ Այնուհետև Խեչոյի վաշտն ուղղվել է դեպի Բաղեշ և Մուշ՝ միանալու Տարոնի և Սասունի ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։

Զոհվել է 1915 թվականին Բաղեշի մոտ։ Թաղված է Վանում: