Մասիվցի ՀԵՐՈՍ ԸՆԿԵՐՆԵՐԸ կամավոր մեկնեցին առաջնագիծ ու ընկան հանուն հայրենիքի. ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ռաֆայել Գեղամյանին

Ռաֆայել Գեղամյանը ծնվել է 1992 թվականին մայրաքաղաք Երևանում:

Հերոս Ռաֆայելը պատերազմի լուրն իմանալուն պես առանց ծնողներին զգուշացնելու կամավոր մեկնել է առաջնագիծ: Հենց սեպտեմբերի 27-ից եղել է մարտի դաշտում:

4 քույրերի եղբայրը եղել է կամավորական ջոկատի հրամանատար: Նա մարտնչել է Հադրութում:

Նրա ջոկատը 7 օր շրջափակման մեջ է եղել: Հետո Ռաֆայելը կարողացել է դուրս բերել խմբին և 60 կմ քայլելով հասնել Մարտունի:

Դժբախտաբար, 2020թ. հոկտեմբերի 29-ին ընկերները զոհվում են:

Հոկտեմբերի 29-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցի բակում բացվեց հերոսացած մասիվցի ընկերների հիշատակը հավերժացնող Կենաց ծառը խորհրդանշող հուշահամալիրը:

otsum