«Նրա մարմինը գտնվեց 44-օրյա պատերազմից ուղիղ 1 տարի անց». կարդացե՛ք Ցոր-ի հրետանավոր ՀԵՐՈՍ ՍԱՄՎԵԼԻ մասին

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներից մեկն էլ Սամվել Ստեփանի Պողոսյանն է, ով չխնայեց իր սեփական կյանքը և քաջաբար ընկավ հանուն հայրենիքի:

Սամվելը ծնվել է 2001 թվականին Շիրակի մարզի Լանջիկ գյուղում:

Բանակ է զորակոչվել 2019 թվականին, ծառայել է Ցոր-ի հրետանային դիվիզիոնում:

Հերոս Սամվելը պատերազմին մասնակցել է առաջին օրերից սկսած: Նա խիզախորեն մարտնչել է թշնամու դեմ՝ հասցնելով բազմաթիվ կորուստներ հակառակորդի ուժերին: Վերջին մարտը մղել է հոկտեմբերի 12-ին Հադրութի Ջուվառլու տարածքում և ընկել հերոսաբար:

Հերոսի մարմինը գտնվել է պատերազմից 1 տարի անց՝ հրետանավոր ընկերների հետ անմահացած:

Սամվել Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: