«Ամեն օր որդիս զանգում էր, բայց ծննունդիս օրը կապը ընդհատվեց»․հերոս Սուրեն Բաբայանը կռվել է եղբոր հետ՝ ամենաթեժ կետերում

Նորօրյա հերոսներից էր Սուրեն Բաբայանը, ում հարազատներն ու մտերիմները Կյաժ էին անվանում։ Նա շատ ակտիվ ու ճկուն երիտասարդ էր։ Սուրենը կամավորագրվել է եղբոր հետ, երբ լսել է պшտերազմի մասին լուրը։

Հետո միանգամից մեկնել է դիրքեր։ Եղել է ամենաթեժ կետերում, իսկ նոյեմբերի սկզբին տեղափոխվել է Շուշի։ Նոյեմբերի 16-ին հերոսի մոր ծննդյան օրն է եղել։ Մայրն այդ օրը որդուց զանգ չի ստացել, իսկ մինչ այդ նրա հետ մշտական կապի մեջ է եղել։  Դա էլ պատճառ է հանդիսացել նրա անհանգստացության։

Օրեր շարունակ փնտրել է որդուն, նրա մասին որևէ տեղեկություն չեն ունեցել, իսկ հետո  իմացել են Սուրենի զոհվելու լուրը։ Նա կապավոր էր, ամուսնացած էր,  որդի ունի։ Փոքրիկ Գոռը ինը տարեկան է։

Սուրենը կամեցող էր, բարի։ Հերոսին ճանաչողները, նրա հարազատները վառ հիշողություններ ունեն հերոսի մասին։ Այսօր Սուրենը երեսուներկու տարեկան կլիներ։ Նա անմահացավ իր ընտանիքի, իր որդու համար, մեր օջախների լույսը վառ պահելու համար։