Հերոս Գեղամի կինը նույնիսկ ամուսնու զոհվելուց հետո շարունակեց ծառայել Հայոց բանակում. ճանաչե՛ք ՀԵՐՈՍԱԿԱՆ ԶՈՒՅԳԻՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած հերոս Գեղամ Մկրտչյանը, հայտնվելով ամենավտանգավոր վայյրերում, իր կյանքի գնով կանգնեցրեց ադրբեջանական ագրեսիան:

Գեղամն ամուսնացած էր նույն զորամասի ծառայող, սերժանտ Անուշի հետ, ով երկար տարիներ եղել էր հերոսի ընտրյալը: Կինը պատմում է, որ Գեղամը միշտ համոզված է եղել, որ հանուն հայրենիքի պատրաստ է գնալ ամեն քայլի: Նա եղել է այն տեսակը, որ ցանկացել է միշտ հասնել աավելիին թե՛ անձնական կյանքում, թե աշխատանքային հարենանվեր գործում:

Հերոս Գեղամի հավերժանալուց հետո է նրա սերժանտ կինն իմացել է, որ բալիկ է ունենալու: Մեծ ցավով, արցունքները հազիվ զսպելով ասում է.

-Ես հերթապահության էի, Գեղամը եկավ ինձ մոտ, խոսեցինք, գնաց: Երեկոյան զանգեց ասաց, որ պիտի գնան առաջնագիծ: Հետո, ապրիլի 3-ին, առավոտյան հեռախոսով եմ խոսել նրա հետ: Իմ մասին էր մտածում, ասում էր՝ «Դուրս չգաս զորամասից, մի վախեցիր, ամեն ինչ լավ կլինի»:

Գեղամի զոհվելուց 9 ամիս անց ծնվեց նրա չքնաղ դստրիկը՝ Էլմիրան: Կինը՝ Անուշը, հանուն ամուսնու հիշատակի չի թողել զինվորական համակարգը, կրկին աշխատում է նույն զորամասում և կոչումով արդեն ենթասպա է: Վերջինս իր կատարած աշխատանքներում տեսնում է իր հերոս ամուսնուն, ապա նրա թողած ոգով և հոգու տված ուժով է առաջնորդվում: