«Այս ՀԱՅԻ գործը հարգանքի է արժանի». ո՞վ է աշխարհի լավագույն բժիշկներից մեկը, ով աղետի գոտիներում փրկում է մարդկանց. նա մեծ նվեր է մոլորակին

Աշխարհի որ անկյուն էլ գնաս, հանդիպելու ես հայերի, ովքեր փոխել են ողջ պատմության ընթացքը: Նրանցից շատերն էլ այսօր կանգնած են իրենց հայրենիքի կողքին և չեն մոռանում, որտեղից են գալիս իրենց արմատները: Ահա հենց այդպիսի հայերից մեկի մասին էլ ուզում ենք պատմել Ձեզ այս հոդվածում:

Հայկական արմատներով Դոկտոր Մեգո կամ Մկրտիչ Թերզյանը Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանն է միացել 1994 թ., իսկ 2013 թ.-ից  դարձել է դրա տնօրենը։ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը բժշկական օժանդակություն է տրամադրում հակամարտություններից, համաճարակներից, աղետներից տուժած, ինչպես նաև առողջապահական ծառայություններից զրկված մարդկանց։

Մեգո Թերզյանը մանկաբույժ է: Շարունակելով բժշկական կրթությունը Երևանում` նա 1994 թ. որպես թարգմանիչ միացել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը:Նա գործուղմանն է մեկնել Սիերա, Լեոնե, այնուհետեւ՝ Աֆղանստան, Իրան եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ Լինելով աղետի տարբեր գոտիներում, նա մարդկության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է:

Բժիշկ Մեգո Թերզյանը 2019 թ. «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան էր, իսկ  2016-2020 թթ. եղել է «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ:

Մեգո Թերզյանը բնույթով զուսպ է, չնայած նրան, թե ինչ ահռելի ու մարդկայից գործով է զբաղվում: Նրան պետք չէ փառք ու պատիվ։ Նա համեստորեն պնդում է, որ «ամեն օր է սովորում իր մասնագիտությունը», սակայն արդեն գիտակցել է իր աշխատակիցներին յուրաքանչյուր նոր առաքելության ընթացքում ուղեկցելու կարևորությունը։ Գուցե չգիտակցելով՝ Թերզյանը մարդկայնության այն լավագույն դրսևորումների կրողն է, որի կարիքն աշխարհը վաղուց ունի: