«Գևորգին ամեն ինչն էր հետաքրքրում, ոչ մի բան չէր ուզում կյանքում բաց թողնել». կարդա՛ դիպուկահար Գևորգի ՀԵՐՈՍԱԿԱՆ պատմությունը

Պատերազմն իսկապես տարավ լավագույններին: Մեր լուսավոր տղան՝ Մանասարյան Գևորգը, չխնայեց կյանքը, որ ապրենք մենք:

Գևորգը ծնվել է 2001թ. նոյեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում։ 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Հաճախել է <<Ինչուիկ>> զարգացման կենտրոնի դասընթացներիմ։ Դեռ մանկուց եղել է շատ խելացի, բարի, ընկերասեր։ Գևորգին հետաքրքրում էր ամեն ինչ՝ նկարչություն, սպորտ, պար, երգ: Հաճախում էր գեղասահքի պարապմունքների։

Խաղացել է <<Բանանց>> ֆուտբոլային սիրողական ակումբի կազմում։ Մասնակցել է ջութակի դասընթացների։ 8-9րդ դասարաններում զբաղվել է Քիք-բռնցքամարտով ստացել է մրցանակներ։ Հետաքրքրվում էր նաև բժշկությամբ և ի վերջո որոշեց ընտրել հենց այդ մասնագիտությունը, որի պատճառով ընտանիքի հետ տեղափոխվեցին Երևան, և Գևորգը ընդունվեց թիվ 184 ավագ դպրոցի բնագիտական բաժինը։ Կիսատ թողեց ուսումը, բայց որոշել էր՝ գա՝ անպայման շարունակելու է:

2020թ. հունվարի 24-ին Գևորգը գնում է բանակ։ Ծառայում է Ջաբրայիլում՝ որպես դիպուկահար։ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվում է չարաբաստիկ պատերազմը: Գևորգը պատերազմի առաջին իսկ օրվանից պայքար է մղել ոսոխի դեմ՝ տալով զգալի կորուստներ թշնամուն: 15 օր թշնամու դեմ առյուծաբար կռվելուց հետո ՝ ընկնում է հերոսաբար՝ փրկելով զինակից ընկերների կյանքը:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: