«12 տարիները նվիրեց ՀԱՅՈՑ բանակին, քիչ էր, չխնայեց նաև ամենաթանկը՝ կյանքը». կարդա՛ բանակի ՀԵՐՈՍ հրամանատար Արայիկի պատմությունը
Մեր լուլսերից մեկն է` ՀԵՐՈՍ Արայիկ Նիկոլայի Աբաղյանը, ով նվիրաբերեց կյանքը հայրենքին և մեզ, որ շարունակենք ապրել իրենց համար ու իրենց փոխարեն:
Հերոսը ծնվել է 1987թ. օգոստոսի 21-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Բարձր առաջադիմությամբ ավարտել և նույն թվականին աշխատանքի է անցել Ստեփանակերտում՝ Ցորում՝ որպես սպա: 12 տարի աշխատել է նույն վայրում՝ արժանանալով պատվոգրերի, խրախուսանքների:

Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, հերոսը հենց առաջին րոպեներից առաջնագծում էր: Գերազանց տիրապետում էր իր պատասխանատու գործի բոլոր նրբություններին, արագ և արդյունավետ էր կողմնորոշվում ցանկացած անելանելի իրավիճակում:
Արայիկ Աբաղյանը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 13-ին: Նա եղել է տանկային գումարտակի շտաբի պետ՝ կոչումով մայոր: Ամուսնացած էր, ունի երեք զավակ:
Արայիկ Աբաղյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:
Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: