«Զանգեց ու ասաց՝ լավ ա լինելու, չմտածեք, էլի կզնագեմ. անջատել ա ու զանգից անմիջապես հետո զոհվել». կարդա՛ 2 ամսվա ծառայող ՀԵՐՈՍ Կառլենի պատմությունը

Ուզում ենք՝ ևս մի հերոսի ճանաչեք, ով տվեց կյանքը՝ հանուն մեզ ու հանուն հայրենիքի. Կառլեն Սամվելի Մուրադյան:

Հերոսը ծնվել է 2002թ ապրիլին Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ունի երկու քույր՝ Անին և Նվարդը։ Կրությունը ստացել է Կապսի միջնակարգ դպրոցում։ 2010թ ից սկսել է հաճախել կարատեի պարապմունքներին, իսկ արդեն 2012 թվականին պարգևատրվել վկայականով՝ ստանալով 9-րդ քյու որակավորումը։

2020թ Կառլենը զորակոչվեց բանակ: Ծառայում էր ԱՀ Ջաբրաիլի զորամասում։ Օգոստոսի 14-ին տվեց երդումը՝ հանուն հայրենիքի չխնայել կյանքը, իսկ մեկ ամիս անց դա արդեն ապացուցեց գործով:

2 ամսվա ծառայող էր Կառլենը, երբ սկսվեց պատերազմը։ Պատերազմի առաջին իսկ օրից մասնակցել է մարտական գործողություններին՝ սկզբից Ջաբրաիլում, ապա Հադրութում։ Երկար ժամանակ հարազատները լուր չեն ունեցել Կառլենից մինչև այն պահը, երբ հոկտեմբերի 5-ին իմացան Հադրութ տեղափոխվելու մասին. չնայած նրան, որ Հադրութը վաղուց թշնամու ձեռքում էր։

Վերջին անգամ ընտանիքի անդամների հետ կապ է հաստատել 2020թ հոկտեմբերի 14-ին և ասել, որ ամեն ինչ լավ է, անպայման էլի կզանգի։ Զանգից անմիջապես հետո խոցվել է թշնամու կողմից։

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: