«Չի թողել ընկերներին, որ մոտիկ գնան, միայնակ առաջ ա գնացել, որ գողանա թշնամու մեքենան». կարդա՛ մեզ կյանք տված ՀԵՐՈՍ Վալերիի պատմությունը

Պատերազմի հետք անջնջելի է, բայց այդ ցավի արանքից տեսնում ես այն լույսերին, որոնա անմար վառվում են: Անհնար է պատկերացնել՝ էդ փոքր մարմինեորում որտեղի՞ց էդքան մեծ, անվախ ու հզոր սիրտ: Ուզում ենք, որ ճանաչեք մեր հերոսին՝ Վալերի Դավիթի Խաչատրյանին:

Հերոսը ծնվել է 2001 թ-ի մարտի 12-ին։ Սովորել է Գուրգեն Մահարու անվան թիվ 64-րդ դպրոցում։ Մտերիմները նրան Վլո էին անվանում։ Խելացի էր, ժպտերես, օգնում էր բոլորին, լի էր երազանքներով և նպատակներով։ Աշխատում էր՝ որպես ոսկերիչ։

Ծառայության է անցնում «Հայկազով» զորամասում՝ որպես վարորդ: Պատերազմի հենց առաջին օրերից Հերոսն իր գործը փայլուն էր կատարում: Բայց ճակատագիրը նրա համար այլ պլաններ էր գծել՞

Զոհվել է Մարտունի 2-ում: Փորձել է թշնամուց պահել ծառայողական մեքենան։ Ընկերներին արգելել է մոտենալ ու միայնակ մոտեցել է թշնամու մեքենային, որի ժամանակ էլ զոհվել է անօդաչուի հարվածից՝ գլխի մահացու վիրավորումից:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: