«Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց»․ մի՞թե ՀԱՅԵՐԻՍ մասին Դերենիկ Դեմիրճյանի այս խոսքերը , այսօր ևս տեղին են

Դերենիկ Դեմիրճյանը իր աշխատություններում միշտ քննադատել է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, փորձել է հասկանալ անարդարությունների պատճառը։ Բայց անկախ ամեն բանից նա միշտ իր ժողովրդի կողքին է եղել։ Այս հատվածը գրողի խոսքերից են, այն մասին թե ինչե՞ր է տեսել մեր ժողովուրդը ու ինչպիսի՞նն է ՀԱՅԸ։

«Դիպլոմատիայի մեջ հայը մի բանումն է շատ հոգածու՝ անկեղծ լինել։ Այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում։ Մինչդեռ իր հարևանները՝ այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացինին, հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին։ «Ապա ճշմարտությո՞ւնը»,-մտահոգվում է նա․․․

Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միայն սերը կարող է վաստակել, հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու։ Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ։ Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է ինչպես ուխտ:

Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության, և թե՛ գաղափարների մեջ։ Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար․․․ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց»։