«Մենք տոկուն ենք ու կարող ենք ամեն ինչ, եթե հույսներս միայն մեզ վրա դնենք». ինչո՞վ է զբաղվում աշխարհի ամենահայտնի ՀԱՅԵՐԻՑ մեկը, ով չի մոռացել իր արմատները

Քիփ Հակոբյանը վաղ տարիքից գիտի քրտնաջան աշխատանքի արժեքը: Նա ամառներն անց էր կացնում իր հորեղբայր Սոքի ֆերմայում՝ Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, որտեղ հաստատվել էին Սոքի ծնողները՝ դարասկզբին արտագաղթելով Արեւմտյան Հայաստանից:

Նրա ընտանիքը ցեղասպանությունից փրկվել էր շնորհիվ իր ծնողների՝ Հայաստանից մեկնելու որոշման: Փախչելու որոշումը նրանք կայացրել էին 1915թ.-ին օսմանյան իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանությանը նախորդած ջարդերի ժամանակ: Նրանք հաստատվել էին ԱՄՆ-ում:

Հակոբյանը ծնվեց ԱՄՆ-ում և 1983 թվականին՝ իր մահից առաջ, հայրը 1,5 մլն ԱՄՆ դոլար թողեց, ինչը, հավանաբար, այսօրվա 3 մլն ԱՄՆ դոլարին է համարժեք:

Այդ օրվանից նա սկսեց քրտնաջան աշխատել և այսօր աշխարհի ամեանհզոր կազմակերպություննրից մեկի հիմնադիրն է: Նրա «Բրենթվուդ Ասոշիեյթս» (Brentwood Associates) վենչուրային կապիտալի և ուղղակի ներդրումների խումբը նույնիսկ Apple ընկերության ամենաառաջին ներդրողներից մեկն է եղել:

Իր հասած ահռելի հաջողությունների մեջ, Հակոբյանը չի մոռանում նաև իր հայկական արմատների մասին և ասում, որ իր ձեռնարկատիրական ջիղն ու հաջողությունը հենց հայկական արյունից է գալիս:

ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ՀԱՅԵՐԸ ԲՆԱՏՈՒՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՋԻՂ ՈՒՆԵՆ

«Մենք շատ աշխատասեր ենք, մեզ հատուկ է դժվարին աշխատանքի, ձեռներեցության ու ոչ մեկից կախված չլինելու ոգին, մենք ինքներս մեզ ենք ապավինում եւ տոկուն ենք: Հավանաբար սա պատմության խորքից է գալիս: Մենք մեզ լիովին միայնակ ենք զգում աշխարհում ու պետք է սեփական ուժերին ապավինելով առաջ շարժվենք: Մենք հույսներս ուրիշի վրա չպիտի դնենք: Մենք կարող ենք ավելին, քան պատկերացնում ենք: Պարզապես պետք է հավատալ ու արաջ շարժվել»,- ասում է Հակոբյանը: