«Իմ ՀԱՅԿԱԿԱՆ ինքնությունն արթնացավ». ո՞վ է Ֆրանսիայի ամենահայտնի թերթի ՀԱՅ խմբագիրը, ով առանց վախի հարցազրույց վերցրեց թուրք դեսպանից

Նրա կյանքը լեփ-լեցուն է ամեն տեսակի արկածներով։ Լրագրող եւ կինովավերագրող, ցեղասպանությունը վերապրածների թոռ եւ մարդ, որ տասնամյակներ շարունակ շրջագայել է աշխարհով ու եղել պատերազմական ամենաթեժ կետերում ՝ լուսաբանելով իրականությունը:

Պասկալ Մանուկյանը (ծնված 1955 թ.) ֆրանսիական պատերազմի նախկին մեծ թղթակից է, CAPA Presse գործակալության նախկին գործադիր տնօրեն և և խմբագիր:

Պասկալը ծնվել է հասարակ հայկական թաղամասում։ Մայրը, որը ծնունդով Ֆրանսիայի հյուսիսարեւելյան Արդեն շրջանից էր, Պասկալի հոր՝ Կայծակի հետ ամուսնացել էր իր համայնքի ցանկությանը հակառակ։ Ընտանիքն ապրում էր հարազատների հետ միևնույն տանը։ «Բնակիչներ շատ կային։

Վստահ եմ՝ մորս համար շատ ծանր է եղել։ Մի սենյակում հինգ հոգով էինք։ Քույր-եղբայրներս ու ես ծնվել ենք այդ նույն տանը։ Մայրս չէր ուզում, որ մենք հայերեն սովորենք, քանի որ նրա կարծիքով՝ հայ լինելը հավասարազոր էր նեղմիտ լինելուն։

Հայրս ասում էր, որ միևնույն է՝ մի օր հայկական ինքնությունը երևակվելու է»։ Հենց այդ պատճառով էլ Պասկալն իր առաջին գիրքը վերնագրեց «Համբերանքի պտուղը»։

Պասկալ Մանուկյանը իր 2 երեխաների հետ Հայաստանում

1970-ականներին թուրք դիվանագետների դեմ հայերի հարձակումներն ստիպեցին Պասկալին խորությամբ մտորել իր հայկական ինքնության մասին։ Մինչ այդ նրա համար հայկական ինքնությունը խիստ անձնական մի բան էր։ Սակայն ահաբեկչությունը նրան մղում է բացել Պանդորայի արկղը։ Նա գնում է անգամ այդ հարձակման զոհը դարձած թուրք դեսպանից հարցազրույց վերցնելու։

Պասկալի ինքնությունը բազմաշերտ է ու բարդ՝ ֆրանսիականի ու հայկականի, հայկականի ու ֆրանսիականի միջև։ 1984 թվականին իր ծննդյան օրը նա հոր հետ առաջին անգամ մեկնեց Հայաստան։ Ապրիլի 24-ն էր ու նա Հայաստան եկավ երկու երեխաների՝ Մերիլի եւ Վահեի հետ։ Նորավանքի մոտ գտնվող քարայրներից մեկում նրանք թողեցին Պասկալի հոր նկարը՝ ի հիշատակ անցյալի։