Աշխարհահռչակ «We are the world» երգի գործիքավորողը հենց այս ՀԱՅՆ է. ո՞վ է նման հաջողության հասած միակ պրոդյուսերն աշխարհում

ԱՄՆ Իլլինոյս նահանգում ծնված հանրահայտ երգիչ, երգահան եւ պրոդյուսեր Մայքլ Օմարթյանը գրեթե 40 տարի երաժշտության ասպարեզի էպիկենտրոնում է: «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր (ներառյալ «Տարվա ստեղնահար» եւ «Տարվա պրոդյուսեր» անվանակարգերում) Օմարթյանը երաժշտության պատմության մեջ առանձնանում է որպես մեկը, որին հաջողվել է երեք տասնամյակ անընդմեջ՝ 1970-1990թթ., լինել առաջին հորիզոնական զբաղեցրած ձայնագրությունների պրոդյուսեր:

Օմարթյանը եղել է այնպիսի երգիչների ձայներիզների պրոդյուսեր, ինչպիսիք են՝ Քլինթ Բլեքը, Մայքլ Բոլթոնը, Դոլլի Փարթոնը, Դեբբի Բունը, Քրիսթոֆեր Քրոսսը, Ուիթնի Հյուսթոնը, Ռոդ Սթյուարտը, Ռոբերտա Ֆլեքը եւ Թրիշա Յերվուդը: Օմարթյանն աշխատել է Քրիսթոֆեր Քրոսսի համանուն ձայներիզի վրա, որը 1980թ. առաջադրվեց «Գրեմմի» մրցանակի 10 անվանակարգերում, որոնցից երեքում հաղթեց:

Մայքլ Օմարթյանը հիմնականում զբաղվում է քրիստոնեական երաժշտությամբ, նրա թողած հետքը հսկայական է. հենց նա էր 1985թ. «ԱՄՆ-ն Աֆրիկայի համար» միավորված երաժիշտների սուպերխմբի կատարմամբ We are the world  թիվ մեկ հիթի գործիքավորողն ու ստեղնահարը:

Օմարթյանը հոգեւոր մարդ է, ընդ որում՝ համեստ. ժամանցի ոլորտում նման համադրություն ամեն օր չես հանդիպի: Նրա բացառիկ հաջողությունը զարմանալի է իր համար. «Այս ամենը կարծես օրհնություն լինի, որը ոչ մի կերպ չէի կարող կանխատեսել: Մայքլը

Ազգականների հետ հայերեն էր խոսում, ընկերների հետ՝ անգլերեն: Հիմա տխրում է, որ մոռացել է մայրենին, բայց լրիվ չէ, կարողանում է քիչ թե շատ հասկանալ: