Ըստ Վանո Սիրադեղյանի՝ «Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է»․ անպայման կարդացե՛ք այս խոսքերը

Վանո Սիրադեղյանը բացի պետքական գործիչ լինելուց, եղել է նաև գրող։ Նա հրապարակել է բազմաթիվ հոդվածներ, երկեր, հանդիսացել է մի շարք գրքերի հեղինակ։ Այս հատվածը նրա «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» գրքից է՝

«Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը…

Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս…»: