«Անհնար է բացատրել որևէ մեկին՝ ինչ է նշանակում լինել ՀԱՅ». գիտեի՞ք, որ աշխարհահռչակ այդ ռեժիսորը ՀԱՅ է. ո՞վ է «Արարատ» ֆիլմի ստեղծողը

Համաշխարհային կինոյում հայերի զբաղեցրած տեղն իսկապես հսկայական է: Լավագույն դերասանների, ռեժիսորների, պրոսյուսերների, սցենարիստների մեջ միշտ էլ կան հայեր: Ահա նրանցից մեկը. ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ: Ատոմ Էգոյանը աշխարհահռչակ կանդահայ կինոռեժոիսոր է, որի ամենհայտնի ֆիմերից մեկը «ԱՐԱՐԱՏ»-ն է: 

Ատոմ Էգոյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 1991-ին, երբ նրա «The Adjuster» ֆիլմը մասնակցում էր Մոսկվայի կինոփառատոնին: Էգոյանն ու կինը՝ դերասանուհի, սցենարիստ և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, առիթն օգտագործեցին ու այցելեցին Երևան:

«Եկել էինք մի վայր, որտեղ պարտադիր չէր բացատրել՝ ինչ է նշանակում ՀԱՅ լինել: Բերկրանք էի զգում՝ լինելով մի վայրում, որը ոչ թե մշակութային օազիս է, այլ հնչուն, դինամիկ արտահայտչականության մի ողջ երկիր։ Եվ ապշեցնող էր, թե ինչպես է այն Երեւանից տարածվում դեպի փոքր քաղաքներ, գյուղեր՝ ինչպես ես եմ կոչում՝ ինքնության տարբեր մակարդակներ: Այդ զգացումները ես երբեք չմոռացա»,- ասում է Էգոյանը:

 Նա ճանաչված է որպես Կանադայի մշակույթի խիստ առանձնահատուկ ներկայացուցիչ եւ արժանացել է Կանադայի Գլխավոր նահանգապետի (կառավարչի) «Performing Arts Awards» մրցանակին (2015 թ.) ու «Կանադայի շքանշանի (Order of Canada) ասպետ» կոչման (2016 թ.), որն այս շքանշանի բարձրագույն աստիճանն է։ 

Իր ֆիլմերի համար Էգոյանը բազմաթիվ մրցանակների եւ խրախուսանքների է արժանացել, այդ թվում՝ Տորոնտոյի եւ Կաննի կինոփառատոներում։ Նրա ամենավերջին՝ «Հիշեք» (Remember) ֆիլմը թողարկվել է 2015-ի հոկտեմբերին Կանադայում:

Այդուհանդերձ, նրա կինոկարիերայում առանձնահատուկ տեղ ունի կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը: «Մեր համատեղ կյանքը հայկական ինքնության բացահայտման ճամփորդություն է: Այս առաքելության մեջ մենք գործընկերներ ենք, որոնք փորձում են հասկանալ, թե որն է ինքնության իմաստը»,- ասում է Էգոյանը։