Գիտեի՞ք, որ աշխարհին հայտնի «Դենիել Ռոս»-ի դերը հենց այս ՀԱՅՆ է խաղում. ո՞վ է մեր ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ, ով հավատարիմ է մնացել իր ՀԱՅԿԱԿԱՆ արմատներին

«Օրենք եւ Կարգ» (Law and Order) դետեկտիվ հեռուստասերիալից, որտեղ նա մի շարք դրվագներում  կատարում է հրամանատար Դենիել Ռոսի դերը։  Էրիկ Պողոսյանը ամերիկահայ դերասան, սցենարիստ և դրամատուրգ է։

Նա հեղինակել է վեց պիես, խաղացել իր գործերից շատերում, ներառյալ` «Talk Radio»-ն եւ «subUrbia»-ն։ Ծնվել է Բոստոնում, մեծացել Վոբուրնում (Մասաչուսեթս), որտեղ էլ ավարտել է ավագ դպրոցը։ Ապա տեղափոխվել է Օհայո նահանգ` ուսանելու Օբերլին քոլեջում։ Աշխարհահռչակ դերասանը նաև բազմաթիվ գրքեր է հրատարակել Հայերին մասին, որոնցից մեկն էլ «Գործողություն «Նեմեսիս»»-ն է:

Թեպետ Բոգոսյան ընտանիքում անցյալի մասին չեն խոսում, սակայն 1915-1923թթ. իրադարձությունները մեծ ազդեցություն են ունեցել Էրիկի վրա, և նա մշտապես գնացել է դեպի իր արմատների բացահայտումը: 

«Իհարկե, իմ ընտանեկան պատմության կապը ցեղասպանության հետ միշտ էլ հետաքրքրել է ինձ։ Ի վերջո, դա հանգեցրել է վերջին տասը տարիների իմ աշխատանքին, որի արդյունքն էլ «Գործողություն «Նեմեսիս»» գրքիս լույս ընծայումն էր՝ իբրեւ կուտակածս գիտելիքի մարմնավորում։ Իմ տարվածությունն այդ դեպքերի խորհրդավորությամբ եւ այն բանով, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը, ինչպես նաեւ դետեկտիվի իմ դերը «Օրենք եւ Կարգ» հեռուստասերիալում, իհարկե, կապված է անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետ»: