Այսօր Մեծ գրող Նար-Դոսի ծննդյան օրն է․ ահա նրա կյանքից մի հետաքրքիր դրվագ, որի մասին դուք հաստատ չգիտեիք

Նար-Դոսի կյանքը լի է եղել հետաքրքիր դեպքերով, բայց այդ բոլորում կարողանում ենք նկատել մի բան՝ գրողի համեստությունը։ Այդ համեստությունն է, որ դարձել է այս պատմության առաջացման պատճառը։

Պատմում են, որ խնջույքի ժամանակ հյուրերը իմանում են, որ Նար-Դոսը գտնվում է իրենց հետ նույն հարկի տակ։ Բոլորը փորձում են համոզել, որ նա կենաց ասի ու սպասում են, որ դա տպավորիչ է լինելու։ Երկար համոզելու արդյունքում Նար-Դոսը վերցնում է բաժակը և ասում․
Պարոնայք, բարեմաղթում եմ ձեզ ուրախ օրեր։

Հյուրերը սա լսելով հիասթափվում են, քանի որ բոլորը գրողից ավելին էին սպասում։ Զգալով այդ ամենը Նար-Դոսը ասում է․

-Չէ որ, բոլոր կենացների իմաստն էլ հենց սա էր։