«Բոլորս պարտավոր ենք մեր գիտելիքները ծառայեցնել ՀԱՅՐԵՆԻՔԻՆ». ո՞վ է աշխարհի ամենաազդեցիկ 13 ՀԱՅԵՐԻՑ մեկը և ի՞նչ ահռելի գործ է անում նա ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դոկտոր Երվանդ Զորյանն աշխարհում մոտ 10.200 աշխատակից ունեցող «Սինոփսիս» (Synopsys) ընկերության գլխավոր ճարտարապետն է և նախագահում է ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ մոտ 700 աշխատակից ունեցող «Սինոփսիս Արմենիան»։

Երվանդը Զորյանը մեծ ներրում է ունեցել Հյաստանում հատկապես ՏՏ ոլորրտի զարգացաման գործում ու շարունակում է իր աշխատանքը: 

Վերջին 30 տարիներին դոկտոր Զորյանն ստեղծել ու նպատակասլաց առաջ է մղել նորարարական այս տեխնոլոգիան՝ դառնալով ինքնանորոգվող էլեկտրահամակարգերի ոլորտի համաշխարհային առաջատար հեղինակություն։ EE Times պարբերականը նրան դասել է կիսահաղորդչային ինդուստրիայի 13 ամենաազդեցիկ անձանց շարքին։ Նրան նաև շնորհվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ գիտության բնագավառում։

Նադ դեռ մանկուց իր մեջ է պահել իր հայկական ես-ը՝ հիշելով, որ լավ մասնագետը պիտի առաջինը մտածի սեփական երկրի զարգացման մասին: 

Նա առաջիններից էր, որ դեռևս 1990-ականների առաջին տարիներին բացահայտեց երկրի ՏՏ ներուժը և բացեց այն օտարերկրյա ընկերությունների առջև։ «Հայ ժողովրդի և պետության բարգավաճումը միշտ կարևոր է եղել ինձ համար: Միշտ տեսել եմ, թե ինչպես են ծնողներս ու նրանց ծնողներն անդուլ եւ անձնազոհ աշխատել հանուն հայ համայնքի։ Վաղ տարիքից նրանց օրինակն ինձ սովորեցրել է ունեցածս գիտելիքներով ու փորձառությամբ ծառայել ազգին»։

Արդյունքում՝ այսօր աշխարհի ամենաառաջատար ինքնանորոգվող տեխնոլոգիան արտադրվում է Հայաստանում: «Բոլորս պետք է ինչ-որ բան վերադարձնենք մեր ազգին և, հատկապես, հաջորդ սերնդին: Յուրաքանչյուր հայ կարող է գտնել իր գիտելիքների ու հմտությունների միջոցով երկրի բարօրությանը նպաստելու հնարավորություն։ Որպես տեխնոլոգիական բնագավառի ներկայացուցիչ՝ ես իմ ուշադրությունը կենտրոնացրել եմ Հայաստանի ՏՏ ոլորտի առաջընթացի վրա: Այն հնարավորությունները, որանք ունեցել եմ ես, փոխանցելու եմ իմ երկրին ու գալիք սերնդին: