«Արդեն հասցրել էր Քառօրյայից մեդալով տուն վերադառնալ, ու էս անգամ էլ գնաց, որ տղերքի կողքին լինի». ճանաչի՛ր ՀԵՐՈՍ ԿԱՄԱՎՈՐ Սարգսին

Երբ պատերազմը սկսվեց հայ ժողովուրդը միանգամից ոտիք կանգնեց, որ ամուր պահի թիկունքը, որ սահմանին կանգնած զինվորն իրեն ավելի ապահով ու պինդ զգա: Իսկ պատերազմի միջով արդեն անցած մեր տղամարդիկ կամավոր մեկնեցին առաջնագիծ, որ կռվեն երիտասարդների կողքին: Այդպիսի հերոս կամավոր էր նաև  Սարգիս Օխոյանը, ով արդեն հասցրել էր անցնել Քառօրյայի դժոխքով:

Հերոսը ծնվել է 1968 թվականին Շիրկաի մարզի Գյումրի քաղաքում: Եղել է Երկրապահ կամավորական միաթյան անդամ: Ու արդեն հասցրել էր Քառօրյայից մեդալով տուն վերառանալ: Երբ սեպտեմբերի 27-ին սկվեց չարաբաստիկ պատերազմը, Սարգիսը կամավոր մեկնեց առաջնագիծ, որ լինի հայրենիքի պաշտպանների կողքին:

Նա հերոսաբար կռվեց մինչև հոկտեմբերի 17-ը, ու անմահացավ անօդաչուի հարվածից Ջրականում:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: