Գործարար կանայք, կինոյի և շոու բիզնեսի աստղերը․ Նրանք բոլորը նախընտրում են մեր հայուհու աշխատանքները

Հեղինակավոր հայուհիների շարքում իր ուրույն տեղն ունի Յուլիա Դալաքյանը, ով  արտերկրում նորաձևության ամենավառ և ակտուալ դիզայներներից է։ Նրա մոտ հագուստ են պատվիրում Ռուսաստանի հայտնի դերասանուհիները, գործարար կանայք և ճանաչված մարդիկ։

Յուլիան դեռ մանկուց վստահ էր, որ հագուստ է ստեղծելու ու դա դառնալու է նրա հաջողության գրավականը։ Նա աշխատել է Վյաչեսլավ Զայցևի նորաձևության տանը, սովորել Տեքստիլի ինտիտուտում, մասնակցել Միլանի, Բեռլինի, Բրյուսելի և այլ նորաձևության միջազգային ցուցադրություններին, համագործկցել Cavalli նորաձևության տան հետ։

Դալաքյանի առաջին հավաքածուն ստեղծվել է Միլանում 1989թ.։ Նույն տարում մոդելավորողը հիմնել է մեծ հեղինակություն վայելող «Յուլիա» անվամբ զգեստները։ Նրա մշտական հյուրերեն ու սպառողներն են գործարար կանայք, կինոյի և շոու բիզնեսի աստղերը, հաղորդավարուհիները։ Յուլիան միշտ գտնվում է բոլոր նրանց ուշադրության կենտրոնում, ովքեր հոգ են տանում սեփական իմիջի մասին։

Նա առաջարկում է ոճային, դինամիկ և հարմարավետ հագուստ ինտելեկտուալ ու ժամանակակից մարդկանց համար։ «Julia Dalakian» նորաձևության տունը տարեկան թողարկում է հագուստի երկու հավաքածու, որոնք ներկայացվում են Միլանի, Պեկինի նորաձևության շաբաթներում։