ՌՈՔԻ ԱՐՔԱՆ․ մի հայի պատմություն, ով ձախողելով քննությունները, դարձավ հայտնի երաժիշտ

Հայազգի ռուս երգիչ, ռոք երաժիշտ Անդրեյ Դավիդյանը ծնվել է 1956 թ-ի հունվարի 30-ին Մոսկվայում, օպերային երգիչ Սերգեյ Դավիդյանի և դաշնակահարուհի Զլատա Սերգեևնայի ընտանիքում։

Երաժշտության հանդեպ սերը ժառանգել է հորից, մանկուց նախընտրել է ռիթմը, հատկապես հարվածային գործիքները։ Դպրոցն ավարտելուց հետո Անդրեյ Դավիդյանը որոշել է ընդունվել թատերական ինստիտուտ, բայց չի հաջողվել քննությունները հանձնել։

Թատերական բուհ ընդունվելու անհաջող փորձից հետո Դավիդյանն ավարտել է Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը և դարձել թարգմանիչ, ուսումնասիրել է արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն։

1977 թ-ին Դավիդյանը այլ երաժիշտների հետ հիմնել է «Վիկտորիա» խումբը, եղել է Աֆրիկայում, շրջագայել Եգիպտոսում և Ալժիրում, դարձել է «Рок-Ателье» խմբի վոկալիստ։ Հիմնել է նաև Sound Cake խումբը, որին նվիրել է իր ստեղծագործական 20 տարիները, կատարել է ջազային, ռոքային և սոուլ ոճի երգեր։

2012 թվականի աշնանը մասնակցել է «Ռուսաստանի ձայնը» երաժշտական նախագծին։ Դավիդյանն ամուսնացել է 3 անգամ։ Ունի երեք դուստր՝ Մարիա, Լիզա, Կատյա։ 2016 թվականի նոյեմբերի 13-ին  60-ամյա երաժիշտը հրաժեշտ է տվել կյանքին։ Նրա ավյուն ու եռանդն անսպառ էին, բայց կյանքը փրկել չհաջողվոց։