«Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու»․ Վազգեն Ա Կաթողիկոսի այս խոսքերը անպայման պետք է կարդալ

Վազգեն Ա Կաթողիկոսը գահակալել է 1955-1994 թվականներին։ Այս ընթացքում նրա շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել մի շարք ձեռագրեր ու արձանագրություններ։ Ինչպես նաև ստեղծվել են ու վերակառուցվել մի շարք եկեղեցիներ։
Անպայման կարդացեք Կաթողիկոսի այս խոսքերը․

  • Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա:
  • Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
  • Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու:
  • Կրոնական բուն զգացումը իր խորքին մեջ ազգային բնույթ չունի: Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման մեջ, այո՛, տվյալ ժողովուրդի մը հոգեվիճակին հատուկ ուրույն ձևերը ստացած է, այսինքն` ժողովուրդին հոգեկան և պատմական զարգացման հատուկ դրոշմը:
  • Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:
  • Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
  • Անհավատ դառնալ հաճախ կնշանակե` սկսել զԱստված փնտրել: Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա: