Գիտեի՞ք, որ Կոմիտասը ժողովրդական պարեր է պարել․ ահա թե ինչեր է հիշում նրա մասին Հրաչյա Աճառյանը

Հրաչյա Աճառյանը շատ հիշողություններ ունի, որոնք կապված են եղել Վարդապետի հետ։ Այդ պատմությունները յուրահատուկ են, քանի որ մենք նոր կողմից ենք բացահայտում Կոմիտասին ու իմանում ենք նրա սիրելի կամ տհաճ երևույթների ամսին։ Այս պատմությունը դուք հաստատ չգիտեք․

«Կոմիտասը քաջ պարող մըն ալ էր, միևնույն ատեն կատակերգակ դերասանի հակումներ ուներ. ձևեր և բարբառներ հարազատորեն ընդօրինակելու բացառիկ շնորհք ուներ: Ճեմարանի մեր մտերմական հավաքույթներուն, որքան հաճելի էր մեզ, երբ ան, մեր խնդրանքին վրա, իր ծննդավայրեն սորված թրքական պարերը թե կերգեր, թե կպարեր, և մենք ծափերով կոգևորեինք իր մատներուն շխշխկոցները՝ իր բազմաձև ճոճումներուն մեջ:

Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց խիզախ, խրոխտ շորորեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան»: