Գիտե՞ք, թե ինչ կտակ է մեզ թողել Վիկտոր Համբարձումյանը․ արդյո՞ք մենք այն կատարում ենք

Բացի գիտական աշխատանքից, Վիկտոր Համբարձումյանը զբաղվել է նաև մանկավարժությամբ։ Դասավանդել է մի շարք համալսարաններում և մի շարք աշխատությունների ու հոդվածների հեղինակ է եղել։ Այս ամենով հանդերձ նա մեզ կտակ է թողել, որը պետք է պատվով կատարենք․

«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:

Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:

Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:

Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:

Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ»: