Հպարտացե՛ք, հայեր ջան. մեր ՀԱՅ ՄԱՐԶԻԿ ԱՐԹՈՒՐԸ Գերմանիայում գրավել է առաջին հորիզոնականը

Մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին հորիզոնականն է զբաղեցրել հենացատկեր վարժությունում:

Դավթյանը 14.983 միավոր է վաստակել ու դարձել ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին՝ 14,600 միավորով:

Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանն ավելի վաղ նժույգթափերում կատարել էր նոր տարր, որը կգրանցվի իր անունով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել են նաև Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից: