ՀԱՅԱԶԳԻ ԱՐՏՅՈՄԻ ցնցող կատարումը ռուսական նախագծում. տեսեք, թե 100 միավորից քանիսը նա վաստակեց, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական «Ну-ка, все вместе!» երաժշտական նախագծում արդեն մի քանի անգամ հանդիպել ենք ՀԱՅ մասնակիցների: Նրանք իրենց տաղանդով և երաժշտական ունակություններով փայլել են բեմում և գերել ժյուրիի մեծ մասի սրտերը:

Այս անգամ հերթը 37-ամյա հայազգի մասնակից Արտյոմ Հայրապետյանինն էր: Նա կատարեց հանրահայտ «Stand by Me» երգը, որով ստիպեց ժյուրիի գրեթե բոլոր անդամներին ոտքի կանգնել և երգել իր հետ միասին:

Չնայած Արտյոմը երաժշտական կրթություն չունի, բայց ունի հիանալի տեմբր, ձայն և իսկապես բավականին արտիստիկ կերպար: Ժյուրիի 100 անդամներից 93-ը ոտքի կանգնեցին, և այսպիսով, Արտյոմը վաստակեց 93 միավոր: