«Հայերի տներում ծառայող քրդերը և քրդուհիները բոլորը հայերեն են խոսում»․ գիտե՞ք, թե ում է Րաֆֆին համարել հայերենի պահապանը

Րաֆֆին իր այս խոսքերով անդրադարձել է մի շատ կարևոր թեմայի։ Հայ ժողովուրդը իր կյանքի ընթացքում ստիպված է եղել բախվել տարբվեր ազգերի հետ ու նրանց ճնշումներից մենք կարող էինք կորցնել մեր սեփական լեզուն, բայց այն պահպանվել է։ Միգուցե Մեծ գրողը իսկապես ճիշտ է, որ հայ կնոջ միջոցով է դա ստացվել․

«Շատ տեղերում, մանավանդ քաղաքներում, թուրքերեն լեզուն հայ մարդու բերանում սովորական է դարձել, բայց ես չտեսա մի հայ կին, որ խոսեր թուրքերն կամ գիտենար այդ լեզուն:

Հայոց լեզուն ընտանիքի մեջ պահպանողը և իր զավակների բերանը դնողը հայ կինն է: Նա իր հեղինակությունը բանեցնում է մինչև անգամ օտարների վերաբերությամբ:

Հայերի տներում ծառայող քրդերը և քրդուհիները բոլորը հայերեն են խոսում: Կինը տվեց մեզ լեզու, ազգություն և պահպանեց հայ ընտանիքի բարոյական նորմերը»: