«Երկու ժամ անդադար կռվում էին, բայց շրջափակման մեջ հայտնվելով՝ 76 հոգով զոհվեցին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արթուր Սարգսյանին
Արթուր Բորիկի Սարգսյանը ծնվել է 1988 թվականի մարտի 12-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: Ամուսնացած էր, ունի 3 երեխա:
Արթուրն իր մասնակցությունն է ունեցել թե՛ Ապրիլյան, թե՛ 44-օրյա պատերազմին: Վերջինիս ընթացքում նա 7-րդ՝ 76 հոգանոց վաշտի կազմով կռվել է Մարտունիում, ապա շտապել Հադրութ՝ զինվորներին օգնության: Երկու ժամ ամենաթեժ կետերում կռվելուց հետո հայտնվել է շրջափակման մեջ և զոհվել:

Արթուր Բորիկի Սարգսյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…