Թշնամուն պատժել էր պետք․ 3 երեխաների հայր Դավիթ Գասպարյանը զոհվեց ընկերների հետ միասին

Արցախյան պատերազմի հերոս, ավագ վարորդ, ավագ ենթասպա Դավիթ Գասպարյանը Ստեփանակերտ քաղաքից էր: Հերոսը ծնվել է 1979 թ.-ին:  Զինված ուժերում ծառայում էր 2009 թվականից: Դավիթն ամուսնացած էր, ունի երեք երեխա՝ Յուրին, Յուլիաննան ու Մարիաննան:

Դավիթի կինն ու ընատանիքի անդամները դեռ չեն հավատում, որ իրենց հերոսը չկա։ Կինը պատմում է, որ սովոր են Դավիթի գրաֆիկին։ Նա առավոտ շուտ գնում էր աշխատանքի և երեկոյան ուշ տուն գալիս։ Հիմա սպասում են հերոսին, սպասում, բայց հասկանում, որ նա էլ չի գա։

Դավիթը կյանքը տվեց հայրենիքին, անմահացավ ընկերների կողքին՝ հասկանալով, որ այսպես պետք է պաշտպանել երկիրն ու հայրենի օջախը։ Թեժ մարտերը նրան էին սպասում, թշնամուն պատժել էր պետք։ Նա զոհվեց, որ մենք ապրենք, որ հավերժ հիշենք նրան ու մյուս բոլոր հերոսներին։ Նրանք են իրական լեգենդները։ Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։