Տանկիստ Նորայր Գասպարյանը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից․ նրանց տանկը չի հասցրել անցնել կրակային գծից

Հերոս Նորայր Գասպարյանը ծառայում էր Ջաբրայիլի զորամասի տանկային վաշտում: Նա սերժանտ էր։ 2016թ.-ի ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով` խոցել է գրոհող թշնամուն՝ պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ:

Ընկերը պատմում է, որ մինչ դիրքեր միասին էին, հետո հրաման ստացան առաջ շարժվելու, առաջինը իր տանկը շարժվեց, հետո Նորայրենցը: Իրենց տանկը հասցրեց անցնել, չկրակեցին, իսկ Նորայրենցը չհասցրեց: Տանկիստ Նորայրը զոհվել է մարտի դաշտում՝ թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից: Նրա հետ նույն տանկում եղել են Հայկ Գրիգորյանը և Վահե Զաքարյանը:

Ապրիլյան պատերազմի հերոսը բանակ էր զորակոչվել 2014թ.-ին, ծառայում էր տանկային գումարտակում: 2 ամսից պետք է զորացրվեր: Նորայրը ծնվել է 1996 թվականի փետրվարի 10-ին Երևանում։

Ընտանիքն ապրել է Ռուսաստանում, սակայն նա պնդել է, որ վերադառնան Հայաստան և ինքն իր կրթությունը շարունակի Հայաստանում։ Հերոսը ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիութուն» մեդալներով: