«Հենց իր ու իր տղերքի շնորհիվ ա բարձունքն անառիկ մնացել». կարդա՛ ՀԵՐՈՍ ԿԱՊԻՏԱՆ Հարութի պատմությունը, ով մասնակցել էր նաև Քառօրյային

Մեզ կյանք տված հերոսներից մեկն է՝ Աբրահամյան Հարութ Էռնիկի:

Հարութը ծնվել է 1989 թ -ի հունվարի 1֊ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։ Բանակում ծառայում էր 2007 թվականից։ Հերոսն արդեն հասցրել էր մասնակցել Քառօրյա պատերազմին ու պատվով տուն վերադառնալ:

3-րդ ՊՇ զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի հրամանատարն էր։

44 օրյա պատերազմի ընթացքում նա իր վաշտի կազմով պաշտպանում էր Մարտունու շրջանի առաջնագիծը և Կարմիր շուկայի գիծը: Հենց նրանց վաշտի շնորհիվ է բարձունքն անառիկ մնացել: Հերոսը անձնիվիրաբար կռվել է մինչև հոկտեմբերի 28-ը՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն:

 Հետմահու ստացել է<<Մարտական Խաչ>> առաջին աստիճանի շքանշան։