«Վաշինգտոն Փոստ»-ում աշխատող ՀԱՅԸ․ նրա հոդվածները հրապարակվում են «The New York Times» պարբերականում

Հայկական ծագմամբ ամերիկացի գրող և լրագրող Դեյվիդ Իգնատիուսը «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի սյունակագիրն է։

Նա ծնվել է Մասաչուսեթսում 1950թ-ին։  Դեյվիդի հայրը եղել է Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի նախարար։ Պապն ու տատը ականատես են եղել դարի ոճրագործությանը՝հայոց եղեռնին։ Պապը՝ Հովսեփ Պիղատոսյանը և տատը Լիզա Ժամկոչյանը Խարբերդ նահանգից են։

Դեյվիդը սովորել է Հարվարդի, Քեմբրիջի համալսարաններում։ «Վաշինգտոն փոստում» նրա աշխատանքը վերաբերվում է համաշխարհային քաղաքական, տնտեսական և միջազգային հարաբերությունների հետ կապված հարցերին։

1986 թ-ից մինչ օրս նա աշխատում է «Վաշինգտոն Փոստ» օրաթերթում և հոդվածներ է հրապարակում «The New York Times Magazine», «The Atlantic Monthly», «Foreign Affairs» և «The New Republic» պարբերականներում։ Նա Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի խորհրդի անդամ է, իսկ 2006 թ-ից` ամերիկյան մասնաճյուղի տնօրենը։

Դեյվիդի «Ստերի մարմինը» վիպակը էկրանավորվել է դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոյի և Ռասել Քրոուի մասնակցությամբ։ Հայտնի հայը ամուսնացած է, ունի երեք դուստր։ Այժմ նա 71 տարեկան է։