«Ես չվերցրի ՎԵՐՆՈՅ ազգանունը, թեև այն ինձ համար շատ դռներ կբացեր». ո՞վ է աշխարհռչակ ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅԻ որդին և ինչու՞ նա հրաժարվեց հոր ազգանունից

Ի՞նչ անել, երբ ֆրանսիական կինոյի մեծագույն առասպելներից մեկի` Անրի Վեռնոյի որդին ես: Պատրիկ Աշոտի Մալաքյանը հայազգի կինոռեժիսոր է, սցենարիստ, դերասան, Մարսելի հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ։ Անրի Վերնոյի որդին։

Պատրիկ Մալաքյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախաձեռնել է ճամփորդություն՝ Մարսելից մոտոցիկլով անցնելով եվրոպական որոշ երկրներ՝ հասել է Թուրքիա, եղել հոր ծննդավայրում՝ Ռոդոսթոյում, ապա Արևմտյան Հայաստանով մտել Հայաստան։

«Երբ տասնութ տարեկան դարձա, գնացի հորս գրասենյակ նրան հայտնելու, որ վերականգում եմ մեր նախնիների ազգանունը: Վեռնոյ ազգանունն իմ առջև բոլոր դռները բացում էր: Բայց ես ուզում էի պահել հայկական ազգանունս: Հայրս մտածում էր, որ ցանկանալով Մալաքյան ազգանունը կրել՝ ես ուրանում էի նրա սեփական անունը, ասես չսիրեի նրան: Հայրս նաև մտածեց, թե ուզում եմ ասել, որ ես ավելի հայ եմ քան ինքը»,- հիշում է որդին:

Հայրս մտածում էր, որ երրորդ սերունդը դրսում կմոռանա իր հայրենիքի ու հայկական ինքնության կողմից: Բայց եղավ ճիշտ հակառակը, այն ավելի կապվեց իր արմատների հետ: Պատրիկը Հայաստանում ներշնչանքի նոր աղբյուր է գտել: Որպես Հայ բարեգործական ընդհանուր  միության պատասխանատու՝ Պատրիկ Մալաքյանը հաճախ է այցելում Հայաստան` համագործակցության ու զարգացման ծրագրերի իրականացման նպատակով: 

«Ես շատ բախտավոր եմ, որ հայ եմ: Հայաստաը դեռ շատ երիտասարդ երկիր է ու ես հպարտ եմ, որ կարող եմ ասել, որ մասնակցում եմ երկրիս բարգավաճմանն ու կառուցմանը: Իսկ կինոյում ես ծրագրում եմ մնալ, ցանկանում եմ գալ Հայաստան ու աշխատել այդ բնագավառում»: 

Պատրիկի ֆիլմերը արժանացել են բազմաթիվ պարգևների ու նա վստահաբար ցանկանում է մնալ այս ոլորտում ու դառնալ այնպիսին, ինչպիսին ժամանակին իր հայրն էր՝ համաշխարհային ֆիլմի հսկաներից մեկը՝ Անրի Վերնոյը: