Ինչպես հայոց ցեղասպանություն վերապրածների թոռը դարձավ մարգարինտների խոշորագույն մատակարար ու ոսկերչության տիտան

Հալեպում ծնված, Մոնրեալում մեծացած կանադահայ ձեռնարկատեր Պիեռ Աքելյանը պահպանում է հայկական ոսկերչության ժառանգությունն ու այդ գիտելիքը տարածում ոսկերիչների ապագա սերունդներին։ Նա վստահ է, որ «ոսկերչության մեջ հայերը նույնն են, ինչ շվեյցարացիները՝ ժամագործության»։

Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռը՝ Պիեռը, վերցրել է այն, ինչը ժամանակին փոքր ընտանեկան բիզնես էր, ու վերածել խոշոր ընկերության։ Այսօր «Canadian Gem» ընկերությունը հայտնի է որպես Կանադայում մարգարիտների խոշորագույն մատակարար։

Աքելյանի պապերն ու տատերը ցեղասպանություն վերապրածներ են։ Աքելյանի հայրական պապը՝ Պետրոս Աքելյանը, Ուրֆայից տեղափոխվել էր Հալեպ, որտեղ աշխատում էր մի ամերիկահայի պատկանող վարսավիրանոցում։

Այնպես էր ստացվել, որ Պետրոս Աքելյանի մշտական հաճախորդներից մեկը Ջեմալ փաշան էր, ով ամեն օր՝ պարանոցը վստահում էր հայի ձեռքի ածելիներին։ Քանի որ Պետրոսը վաստակել էր փաշայի վստահությունը, թուրք այլ ռազմական առաջնորդներ նույնպես գալիս էին նրա մոտ սափրվելու։

Աքելյանը  բացի «Canadian Gem» ընկերության նախագահ լինելուց, նաև Հոնկոնգում գտնվող «Nishi Pearls» ընկերության համահիմնադիրն է։ Նա ստացել է Կանադայի ոսկերիչների ասոցիացիայի 2015թ. «Նախագահի մրցանակը»։

1997թ. նա հիմնել է Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA): Աքելյանի ընտանիքի անդամներն էլ փախստական են եղել Սիրիայի Հալեպ քաղաքում։ Այսօր նա ապահովում է, որ սիրիահայ փախստականները հնարավորություն ունենան նոր կյանք սկսել Կանադայում։ Աքելյանն ամուսնացած է նկարչուհի Նորմա Փափազյանի հետ։ Նրանք երեք երեխա ունեն՝ Արքան, Պետրոսն ու Ալիքը։