Ինչպես ստեղծվեց Մոսկվայում գործող հայկական թատրոնը․ Պատահականությունների մի ամբողջ շղթա

Մոսկվայում մի վայր կա, որտեղ կարելի է հայերենով ներկայացումներ նայել, վայելել Թումանյանի, Զեյթունցյանի կամ Տեր-Ալեքսանյանի ստեղծագործությունները։

Հայկական թատրոնը այնտեղ հայտնվել է դեռ նախորդ դարի սկզբին։  Թատրոնի կայացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ստանիսլավսկին։ Թատրոնը մոտ 30 տարի գործելուց հետո 1952 թ-ին Ստալինի որոշմամբ փակվել է։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շենքը անցել է դեսպանատանը, որին մինչ օրս պատկանում է։

Սլավա Ստեփանյանն այս պատմությունը չգիտեր ու ի սկզբանե չէր նախատեսում Մոսկվայում ազգային թատրոն բացել։ Նա աշխատում էր Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնում։

Բայց ամնե ինչ փոխվեց 50 տարի անց` 2002 թ-ին, Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի նախկին շենքում կրկին հայկական թատրոնը սկսեց գործել։

Վյաչեսլավ Ստեփանյանը աշխատանքի էր հրավիրել իր ծանոթներին հայտնի թատերական ինստիտուտներից։ Ուսանողներն ուսումնասիրում էին դերասանական վարպետություն, բեմական խոսք, պարարվեստ, ազգային պար, մնջախաղ և թատերական արվեստի այլ ուղղություններ։

«Մեր թատրոնն ասես դուդուկ լինի` ինչ էլ նվագես, միևնույնն է, հայկական հնչյուններ են դուրս գալիս։ Դա էներգետիկայի, աշխարհընկալման ու մթնոլորտի հարց է», — նշում է Ստեփանյանը։ Այսօր խաղացանկում տասներկու ներկայացում է ներառված` ռուսական, հայկական և արտասահմանյան դրամատուրգիայից։

Ստեփանյանի թատերախմբում 15 դերասան կա, նրանց կեսը հայկական ստուդիայի սաներն են, մյուս կեսը` Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ու Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ուսանողները։ Հայկական թատրոնը միակն է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության դեսպանատունն է։