«Ես անձամբ Թալեաթին գրեցի՝ դեմ չեմ գնա իմ խղճին ու չեմ դիպչի ՀԱՅԵՐԻՆ». ո՞վ է այս թուրք փաշան, ով հրաժարվեց նախարարի պաշտոնից, որ փրկի 30,000 ՀԱՅԻ կյանք
Նույնիսկ սառանսիրտ թուրքի մեջ այնպիսիններին են եղել, որենք դեմ են գնացել սեփական կառավարությանը, վեր են դասել մարդկայնությունը և փրկել են հազարավոր հայերի կյանք: 40 տարի շարունակ Ջելալն իր «մերկ ձեռքերով» զգալի թվով մարդկանց է փրկել:
Ջելել Բեյը Թուրքիայի ֆինանասների նախարարի որդին էր ու նաև Սուլթան Աբդուլ համիդի դուստրերից մեկի թոռը: Երբ պատերզմը սկսվեց, Ջելալը մտածում էր, որ հայերին իսկապես տեղահանում են՝ փրկության նպատակով, բայց շուտով հասկանում է, որ իր սառնասիրտ կառավարության միակ նպատակը հայերի բնաջնջումն է:

Ջելալը կարողանում է կազմակերպել, որ խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապն ու Վարդգես Սերենգուլյանը, որոնք ուղարկվել էին Դիարբեքիրի ռազմական դատարան, ապաստանեն Հալեպում։ Ես գրեցի Ստամբուլ՝ խնդրելով թույլ տալ նրանց մնալ Հալեպում։
Ջելալն «անձնական ու գաղտնի» նամակ է ուղարկում ներքին գործերի նախարար Թալեաթին, որում գրում է, որ դեմ չի գնա իր մարդկային հատկանիշների ու չի դիպչի հայերին, բայց նրան լսող չկար:

1915 թ. հոկտեմբերի 3-ին նրան հեռացնում են զբաղեցրած պաշտոնից: Դա նաև հայերի՝ Կոնիայում գտնվելու վերջն էր։ Ջելալը շարունակում է դիմագրավել ճնշումներին եւ հաջողության հասնում ՝ «ամեն առիթ օգտագործելով» շուրջ 30 հազար հայի Կոնիայում պահելու համար։
Ջելալը մահանում է 1926 թ. փետրվարին։ Նրան հիշում են իբրև պաշտոնյայի, որը երկրի համար մղձավանջային շրջանում հավատարիմ մնաց իր խղճին ու պատվին։