Նրան գայթակղիչ և շահավետ առաջարկներ էր անում Ամերիկան, բայց գաղտնի պայմաններում աշխատող այս ՀԱՅԸ մնաց անդրդվելի

Ալեքսանդր Քեմուրջյանի կյանքը լի էր բազում իրադարձություններով։ Նրա անունով է կոչվել Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակներից մեկը: Նա ականավոր կոնստրուկտոր ու ինժեներ էր։

Քեմուրջյանը ծնվել է 1921 թ.-ին Վլադիկավկազում՝ հայկական ընտանիքում: Դեռ պատանի տարիքում անընդհատ ինչ-որ փոքրիկ մեքենաներ, մեխանիզմներ էր պատրաստում:

Քեմուրջյանը ծառայությունից ազատվել էր կարճատեսության պատճառով, սակայն չկարողացավ անմասն մնալ, հասավ զինկոմիսարիատ և խնդրեց իրեն որպես կամավոր ռազմաճակատ ուղարկել: Մասնակից եղավ Կուրսկի, Վիսլայի և Օդերի համար մղվող մարտերին:

Հետո նրան հրավիրեցին Լենինգրադ ՝ գիտահետազոտական ինստիտուտ: Բնականաբար, դա խիստ գաղտնի էր: Այդ նշանակումը պատվաբեր էր, այնտեղ աշխատանքի էին վերցնում միայն լավագույն մասնագետների: Հետո տեղի ունեցավ Չեռնոբիլի աղետը: Կարճ ժամկետում նա ստեղծեց ռոբոտ՝ վարակված գոտում աշխատելու, մաքրելու համար։  

Քեմուրջյանին բազմիցս առաջարկել են մնալ Ամերիկայում, շահավետ և գայթակղիչ պայմանագրեր առաջարկել, բայց նա անդրդվելի էր, միշտ վերադառնում էր հարազատ ակունքներին՝ այն հողին, որից տիեզերք են թռել նրա  ստեղծած մեքենաները: Ի դեպ, բոլոր մեքենաները միշտ կատարել են իրենց առջև դրված խնդիրները թե՛ Լուսնի վրա, թե՛ Մարսում, թե՛ Վեներայում:

Ալեքսանդր Քեմուրջյանը մահացել է 2003թ-ի փ-ի 24-ին: Ականավոր գիտնականին հողին են հանձնել Սանկտ Պերտեբուրգի հայկական գերեզմանատանը: