15 տարի առաջ այս օրը մահացավ ՖՐԱՆՍԱՀԱՅ նշանավոր գրող Անրի Թրուայան. նա ոչ ֆրանսիացի ԱՌԱՋԻՆ գրողն է, ով արժանացավ «քառասուն անմահներից» մեկը լինելու պատվին

Անրի Թրուայա (Լևոն Թորոսյան) եղել է ֆրանսահայ անվանի գրող, գրականագետ։

Անրի Թրուայան ծնվել է 1911 թվականին, Մոսկվայում։ 1918 թվականին ընտանիքի հետ գաղթել է Ռուսաստանից և 1920 թվականից հաստատվել Ֆրանսիայում։ Ստացել է իրավաբանական կրթություն։

1959 թվականին Թրուայան ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ: Նա ոչ ֆրանսիացի առաջին գրողն է, որին շնորհվել է Ֆրանսիայի ակադեմիայի «քառասուն անմահներից» մեկը լինելու պատիվը:

Նրա առաջին իսկ վիպակը՝ «Սարդը» (1938), մեծ հռչակ բերեց Թրուայային, և նա արժանացավ հանրահայտ Գոնկուր մրցանակի։ Թե՛ այս գործում, թե՛ հետագա երկերում՝ «Քանի աշխարհը կա» (1947) նա պատկերել է 20–րդ դարի սկզբի Ռուսաստանի պատմաքաղաքական իրավիճակը և վտարանդիների կացությունը։ «Արդարների լույսը» (1959 — 1963) պատմավեպերի շարքը նվիրված է դեկաբրիստներին, «Ապագայի ժառանգությունը» (1968 — 1970) եռագրությունը՝ ճորտատիրության վերացմանն ու նարոդնիկության շարժմանը։

ԱՆՐԻ ԹՐՈՒԱՅԱ | Hovikcharkhchyan's Blog

Թրուայային ավելի մեծ հռչակ բերեցին «Սգավոր ձյունը» (1952, հայերեն՝ 1973) վիպակը և «Էգլեթիերների ընտանիքը» (1965 — 1967, հայերեն՝ 1980) եռագրությունը, որոնցից առաջինը ևս արժանացել է գրական հեղինակավոր մրցանակի, իսկ դրա մոտիվներով ռեժիսոր Յուրի Երզնկյանը նկարահանել է համանուն ֆիլմ՝ Արմեն Ջիգարխանյանի դերակատարմամբ։

Մեծանուն գրողը մահացել է 2007 թվականի մարտի 2-ին Փարիզում: