Այս ՀԱՅՈՒՀԻՆ 40 տարի շարունակ եղել է ողջ Արևելքի ԿՈՒՌՔԸ. ո՞վ է «ցմահ աստղ»-ի կոչմանն արժանացած մեր ՀԱՅՈՒՀԻՆ

Ավելի քան 40 տարի եգիպտահայ դերասանուհի Նելլի Քալֆայանը համարվել է Մերձավոր Արևելքի գլխավոր կինոաստղը։ Նրա դերերը երաժշտական կինոկատակարգության ժանրում դարձել են հեղափոխական արաբական կինոարվեստում։ Եգիպտոսում բոլորը նրան կոչում են պարզապես անունով՝ Նելլի։

Ապագա կինոաստղը ծնվել է Կահիրեում, 1949 թվականին՝ հայերի ընտանիքում, որը Եգիպտոս էր տեղափոխվել Սիրիայի Հալեպ քաղաքից։ Նրա ծնողները Հալեպ էին փախչել Թուրքիայից՝ Ցեղասպանության տարիներին։

Նելլին մեծացել է ստեղծագործ միջավայրում, նրա հայրը՝ Արթին Քալֆայանը, եղել է կինոռեժիսոր, ավագ քույրը՝ Փիրուզան, վաղ տարիքից նկարահանվել է կինոյում։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

Նելլին հանրության սիրելին դարձավ դեռևս 17 տարեկանում, որին հաջորդեցին բազմաթիվ առաջարկներ։ Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, հիմնականում՝ գլխավոր դերերում և առանց հիջաբի։ Նելլին հանդիսատեսին զարմացրել է ոչ միայն իր դերասանական վարպետությամբ, այլև գեղեցիկ, քաղցր հնչողությամբ ձայնով։

Ողջ արաբական աշխարհում նա ժողովրդականություն է ձեռք բերել՝ շնորհիվ «Ռամադանյան խճանկարներ» երաժշտական կատակերգական սերիալի, որն էկրաններին է եղել 16 տարի՝ 1980-1996 թթ։ Այն հեռարձակվել է գրեթե բոլոր խոշոր արաբական հեռուստաալիքներով։

Կինոկարիերայի ընթացքում Նելլին արժանացել է բազմաթիվ մրցանակների ինչպես Եգիպտոսում և Լիբանանում, այնպես էլ արաբական աշխարհի այլ երկրներում։ 1999 թվականին Ալեքսանդրիայի միջազգային կինոփառատոնի շրջանակում դերասանուհուն շնորհվել է հատուկ մրցանակ՝ «կինոարվեստում ցմահ ձեռքբերումների համար»։