Նա գրեթե բոլոր հայտնի ջազմենների ընկերն էր․ Միակ ամերիկացի հայը, ով արժանացավ Լենինի շքանշանի

Նա դարձավ առաջին ամերիկացին, ով Լենինի շքանշանի արժանացավ։ Խոսքը երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանի մասին է։

Գևորգ Ավագյանը ծնվել է 1919 թ-ի մարտի 15-ին Արմավիրում՝ Հյուսիսային Կովկասում, Հայոց ցեղասպանությունից փախած հայերի ընտանիքում։ Նրա հայրը՝ Մեսրոպը, գորգավաճառ էր։ Ընտանիքը տեղափոխվել է Ամերիկա, որտեղ արդեն Գևորգը դարձավ Ջորջ։

«Մեր ընտանիքում ռուսերեն չէին խոսում, միայն հայերեն։ Հետո մենք Ամերիկա տեղափոխվեցինք, երբ ես չորս տարեկան էի։ Ես մեծացել եմ Մանհեթենում։ Երբ դպրոց գնալու ժամանակ եկավ, հայրս ասաց․ «Գնա, անգլերեն սովորիր»։ Իսկ հայկական ընտանիքում հորը չեն հակաճառում։ Դպրոցի տնօրենը մի բրիտանացի ջենթլմեն էր, նա ինձ տվեց Կոնան Դոյլի գրքերը, և ես կարդացի Շերլոկ Հոլմսի մասին բոլոր պատմվածքները», —պատմել է Ջորջ Ավագյանը։

Համալսարանական տարիներին ծանոթացել է Քինգ Օլիվերի, Ջելի Ռոլ Մորթոնի, Լուի Արմսթրոնգի` ջազի հսկաների հետ ու անմոռաց սիրահարվել այդ երաժշտությանը։ Այդ ժամանակ ամերիկյան երաժշտությունն իր ոսկեդարն էր ապրում։

Ջորջի կինը՝ դասական ջութակահարուհի Անահիտ Աճեմյանի է։ Ավագյանը հեղափոխություն կատարեց նաև ձայնագրման ոլորտում։ Նա սկսեց վերաթողարկել դասական ջազային կատարումները ու նորովի բացահայտեց դասական ջազի հայեցակարգը։

Նա առաջատար մասնագետ էր ջազի ոլորտում ու գրեթե բոլոր հայտնի ջազմենների ընկերն էր։ Նա մի անգամ պատմել է, թե ինչպես է մեծն Արմսթրոնգը նրան աշխատանքի դիմաց 10 դոլար վճարել։ Ավագյանը նաև զբաղվել է Էդիթ Պիաֆի հյուրախաղերի կազմակերպմամբ։ 1998 թ-ին նա եկավ Երևան՝ մասնակցելու ջազի փառատոնին։ 1961 թ-ին արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն ալբոմ» անվանակարգում։