Այս 20-ամյա ՀԱՅՈՒՀԻՆ ԼԵՆԻՆԻ աջ ձեռքն էր և առանց նրա ԽՍՀՄ-ը գուցե երբեք էլ գոյություն չունենար. ո՞վ է մեր ՀԱՅՈՒՀԻՆ, ում անունով անգամ փողոց կա Մոսկվայում

Լուսիկ Լիսինյանը կարևոր դեր է խաղացել 1917 թվականի ռուսական հեղափոխության մեջ, որը տապալեց ռուսական ցարի կառավությունն ու հաստատեց Խորհրդային կարգերը։ Լուսիկը ծնվել է Թբիլիսիի հայկական ընանիքում: Այն ժամանակ Թբիլիսն ռուսական կայսրության մի մասն էր կազմում:

Նա կրթություն է ստացել հեղափոխական ուսուցիչների մոտ, ովքեր Մոսկվայից տեղափոխվել էին Թբիլիսի՝ ղեկավարելու բոլշևիկյան աշխատանքը։ Նրանք զգալի ազդեցություն են ունեցել Լուսիկի վրա, ով տեղեկացել է Նիկոլայ II կայսեր կողմից իրականացվող անարդարությունների մասին։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո միացավ ընդհատակյա հեղափոխական շրջանակին, որտեղ սկսեց թռուցիկներ արտադրել:

Հետագայում նա որոշել է բուժքույր դառնալ և առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918 թթ.) սկսել է աշխատել զինվորական հոսպիտալում։ Վիրավոր զինվորների և գյուղացիների հետ զրուցելիս նա ավելի համոզվեց պատերազմի և ցարի վտանգների մեջ և որոշեց 1915 թվականին տեղափոխվել Մոսկվա՝ միանալու նրա դեմ հեղափոխությանը։

1916 թվականին նա միացավ բոլշևիկյան կուսակցությանը, որը ղեկավարվում էր Վլադիմիր Լենինի կողմից:

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո, որը հանգեցրեց Ռուսական կայսրության փլուզմանը ցարի գահից հրաժարվելով և ժամանակավոր կառավարության հաստատմամբ, նա դարձավ Մոսկվայի պատմական շրջանի՝ Զամոսկվորեչեի Ռազմահեղափոխական կոմիտեի քարտուղար։

Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Լուսիկը սպանվեց հակահեղափոխական ուժերի կողմից, երբ փորձում էր հավելյալ փամփուշտներով համալրել հեղափոխականներին։ Նա թաղվել է Մոսկվայում Կրեմլի պատի մոտ, իսկ 1922 թվականին Մոսկվայի Լիսինովսկայա փողոցը կոչվել է նրա անունով՝ հարգելու նրա կարճ կյանքը (նա մահացել է ընդամենը 20 տարեկանում):