Այս պատմությունները մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանի մասին հաստատ չգիտեք․ անպայման կարդացե՛ք

Հրաչյա Աճառյանի մասին պատմությունները բազմաթիվ են։ Այդ պատմություններից շատերը ապշեցուցիչ են։ Նրանց միջոցով ավելի լավ ենք ճանաչում մեծ լեզվաբանին։ Այս երկու պատմությունները բավականին հետաքրքիր են ու նորովի ենք ճանաչում նրան։

«Մի օր առանց զանգահարելու նրա տուն է գալիս մի կին: Աշխատանքն ընդհատելով’ դուռը բաց է անում Աճաոյանը: Կինն ասում է, թե ուղիղ հինգ րոպե ուզում է խլել նրա ժամանակը’ ինչ-որ բան հարցնելու համար:

Նա ծեքծեքումներով հինգ րոպեում հազիվ է վերարկուն հանում, հայելու առաջ հարդարվում,մազերը դասավորում:

Աճառյանը այդ ընթացքում ժամացույցը ձեռքին կանգնում է նրա կողքին և հենց որ ժամանակը լրանում է, ասում. «է~, տիկի՛ն, ձեր խնդրած հինգ րոպեն լրացավ, ես պետք է աշխատեմ»: Ասում է ու սուսուփուս նստում գրասեղանի առաջ…»

«Նրա ուսանողներից մեկը, փողոցում հանդիպելով ուսուցչին, մտնում է նրա թևը, և միասին քայլում են:
Ճանապարհին բազմաթիվ հարցեր է տալիս,որոնց ոչ մեկին չի պատասխանում Աճառյանը:

Երբ մոտենում են համալսարանին, նոր միայն պատասխանում է: Ուսանողը հարցնում է, թե ինչու առաջ անուշադրության էր մատնում իր հարցերը:
Մտքումս դասի ծրագիրն էի կազմում, զբաղված էի, հիմա ազատ եմ, ֊պատասխանում է նա»: