«Այսպիսի ՀԱՅՈՐԴԻՆԵՐ ունենք աշխարհում». ո՞վ է աշխարհի ամենահայտնի ՀԱՅ միկրոկենսաբանը և ինչու՞ է արժանացել Գերմանիայի բարձրագույն պարգևին

Պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանն աշխարհում հայտնի միկրոկենսաբան է։ Պարգևատրվել է բնապահպանության ոլորտում Եվրոպայի ամենահարգի մրցանակով, որը տրամադրվում է Գերմանիայի Շրջակա միջավայրի հիմնադրամի կողմից։ Անդրանիկյանն աննախադեպ հաջողությունների է հասել շրջակա միջավայրի համար անվնաս ապրանքների, հատկապես՝ վերականգնվող ռեսուրսներից ստացվող նոր նյութերի և վառելիքի մշակման գործում։

Կարապետ Հովսեփի Անդրանիկյան, Գարաբեդ Ժոզեֆի Անտրանիկյանը ծնվել է 1951 թվականին, Հորդանանում: Նրա ընտանիքը մի կերպ մազապուրծ էր եղել թուրքական յաթաղանից, սկզբում հաստատվել Երուսաղեմում, որտեղ Կարապետի հայրը հաճախել է հայկական դպրոց, ապա մեկնել են Հորդանան: 

1970-1976 թվականներին սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի կենսաբանության բաժնում։ 1977-1988 թվականներին աշխատել է Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի մանրէաբանության ինստիտուտում, 1989 թվականից՝ Համբուրգի տեխնիակական համալսարանի պրոֆեսոր, 1990 թվականից՝ նույն համալսարանի մանրէաբանության ինստիտուտի տնօրեն։

1993-1999 թվականներին և 1997-1999 թվականներին՝ էքստրեմոֆիլ մանրէների կենսատեխնոլոգիայի ուսումնասիրության և կիրառման համաեվրոպական համալիր ԳԱ տարբեր ծրագրերի ղեկավար։ 2011 թվականից Համբուրգի տեխնիկական համալսարանի նախագահն է:

Իր բացառիկ գիտելիքների ու ահռելի աշխատանքի համար արժանացել է: Գերմանիայի Դաշնային նախագահի «Ավանդական պարգև»: