Այս ՀԱՅՈՒՀԻՆ վերջերս հաղթել է «Աշխարհի ազգերի երաժշտություն» անվանակարգում. ճանաչենք Մարիաննա Գևորգյանին

Հայաստանի ներկայացուցիչ երիտասարդ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը հաղթել է համաշխարհային World Folk Vision Global Cultural Initiative մրցույթում:

Marianna Gevorgyan.jpg

Մրցույթին մասնակցել է ավելի քան 115 երկրի 3950 մասնակից:

Նա հաղթել է «Աշխարհի ազգերի երաժշտություն» անվանակարգում կատարելով հայկական ազգային մեղեդիներ:

Մարիաննա Նորայրի Գևորգյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում: 1993 թվականին սովորել է Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 միջնակարգ դպրոցը։ 2003 թվականին ավարտել է Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոց-վարժարանը։ 2000 թվականին ավարտել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի քանոնի բաժինը։ 2003 թվականին ավարտել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի քանոնի բաժինը։ 2004-2009 թվականներին ուսանել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան գերազանց, շնորհվել է բակալավրի աստիճան «Գործիքային կատարողականություն» քանոն մասնագիտությամբ, ուսանելով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանի դասարանում։

2009-2010 թվականներին շնորհվել է երաժշտական արվեստի մագիստրոսի աստիճան «Գործիքային կատարողականություն» քանոն մասնագիտությամբ, ուսանելով՝ պրոֆեսոր Ալվարդ Միրզոյանի դասարան։ 2010-2012 թվականներին ավարտել ԵՊԿ-ի «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն» լրացուցիչ կրթության լրիվ դասընթացը քանոն մասնագիտությամբ։