«Պատերազմի հենց առաջին օրվանից ամենաթեժ կետերում էր կռվում». ճանաչի՛ր ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՎԱԽ ՀԵՐՈՍ Վահանին

Մեր լույսերից մեկն է՝ Վահան Աղախանյան, ով զոհվեց՝ հավատալով հայրենիքի վաղվա օրվան, ով զոհվեց, որ մենք շարունակենք ապրել:

Վահանը ծնվել է 2000 թվականի Այգեվան գյուղում: 2019 թվականին Վահանն ընդունվեց համալսարան ու կրթությունը կիսատ թողնելով՝ զորակոչվեց բանակ: Ծառայությունը անցկացնում էր Մարտակերտում ու հրաշալի ծառայության ու խիզախության համար պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով:

Հերոսը ոսոխի դեմ թեժ մարտեր է տարել՝ նրան պատճառելով մեծաթիվ կորուստներ: Հերոսաբար կռվել է մինչև հոկտեմբերի 13-ը ու կյանքը տվել՝ հանուն հայրենիքի:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: